Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, բացահայտել է, թե ինչու չի մեկնել ԱՄՆ՝ մարզադաշտից հետևելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Ինչպես հաղորդում է Heraldo պարբերականը, Նասրաուին խոստովանել է, որ պատճառն առողջական լուրջ խնդիրներն են․
«Ինձ համար շատ ծանր է։ Ես էպիլեպսիա ունեմ, ստիպված եմ օրական բավականին շատ դեղահաբեր ընդունել, բայց, միևնույն է, երբեմն էպիլեպտիկ նոպաներ են լինում։ Ուժեղ հուզմունքը կարող է հերթական նոպայի պատճառ դառնալ։
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քայլ պետք է մանրակրկիտ ծանրութեթև անել։ Նախքան ճամփորդության մեկնելը՝ ես պետք է մտածեմ թե՛ իմ, թե՛ նրա և թե՛ ինձ շրջապատող մարդկանց մասին։ Ես կարող եմ խնդիրներ ստեղծել, ուստի ավելի լավ է մնամ տանը և խաղին հետևեմ հեռուստացույցով», — նշել է Նասրաուին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանին ուժերն է չափելու Արգենտինայի ազգային հավաքականի հետ։ Տիտղոսի համար վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Իսթ-Ռեթերֆորդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































