Եվրագավաթներում Հայաստանը ներկայացնող բոլոր թիմերը շարունակում են պայքարը։ Հաջորդ շաբաթ կմեկնարկի եվրագավաթների որակավորման երկրորդ փուլը։
Չեմպիոնների լիգա
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում կմրցի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 21-ին, պատասխան հանդիպումը՝ Իռլանդիայում, հուլիսի 28-ին։
Կոնֆերենցիաների լիգա
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցաշրջանը կսկսի երկրորդ փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։
«Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Հայաստանում, հուլիսի 30-ին։
«Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 23-ին, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում, հուլիսի 30-ին։
























































