«Մանչեսթեր Սիթիի» նախկին կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը կարող է շարունակել իր կարիերան Իտալիայի Ա Սերիայում։
Sky Italia-ի տվյալներով՝ 32-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ինտերը» և «Յուվենտուսը»։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ արդեն քննարկել են Սթոունսի պահանջները, սակայն դեռևս որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել։
Սթոունսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Նա այս ամռանը լքել է ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։
Տասը տարվա ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 295 խաղ՝ խփելով 19 գոլ և կատարելով ինը գոլային փոխանցում։



























































