«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը տեղափոխվելու է կատալոնական ակումբ։
«Մանրամասները չեմ կարող բարձրաձայնել։ Մենք աշխատում ենք այս ակումբի ներկայի ու ապագայի վրա։ Երբ ինչ-որ բան հայտարարվի, բոլորդ կիմանաք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հոլանդի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024-ի ամառ։
























































