Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ։
18-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Նիկլաս Զյուլեն։ 36-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Բավարիան» վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 45 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
























































