«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը կարող է հեռանալ թիմից։
Դանիացին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի և Ֆեռան Տոռեսի՝ թիմ գալուց հետո կորցրել է տեղը հիմնական կազմում։ Ինչպես հաղորդում է Goal-ը՝ կապտանռնագույնները կարող են դիտարկել հարձակվողին այս ամառ վաճառելու տարբերակը։
Հունվարի 20-ից Բրեյթվեյթը ոչ մի րոպե չի խաղացել «Բարսելոնայի» կազմում։
























































