«Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարը 2022 թվականի ամռանը կհեռանա ակումբից անվճար: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա դարպասապահը բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ և մոտ է 4+1 պայմանով իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Սվիլարը հանդիսանում է Սերբիայի հավաքականի անդամ:
























































