Արգենտինացի Անխել Դի Մարիան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի ՊՍԺ-ն։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը։
ՊՍԺ-ն արգենտինացուն նոր պայմանագիր չի առաջարկի. Փարիզցիների նպատակը կազմը երիտասարդացնելն է։ Անխելի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Փարիզցիները ցանկանում են ձեռք բերել «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետեին։
























































