Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն, իսկ ակժմ ESPN-ի փորձագետ Քենդրիկ Պերկինսը խոսել է «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի մասին։
«Ինչ-որ պահի Լեյքերսը կարող է մտածել Լեբրոնին փակելու մասին: Այլևս հույսեր չեն մնացել, պետք չէ ծանրաբեռնել ծերունուն, որի հաջորդ մրցաշրջանը առաջնությունում կլինի 20-րդը։ Բացի այդ, նա խաղում է ծնկի վնասվածքով։ Նրանցլուրջ խոսակցություն է պետք»,- գրել է Պերկինսը Twitter-ի իր պաշտոնական էջում։
NBA-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Լեյքերսը» պարտվել է «Լոս Անջելես Քլիպերսին» 111:132 հաշվով: Լեբրոնն այդ հանդիպմանը վաստակել է 26 միավոր, կատարել 8 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում։