«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Արքայական ակումբում» իր աշխատանքի մասին։
«Ես իմ աշխատանքը իդեալական չեմ անում, բայց ոչ էլ այնքան վատ, ինչպես որոշ մարդիկ են ասում։ Անկեղծ ասած, գոհ եմ այն աշխատանքից, որ արել ենք բժիշկների, ֆիզիոթերապևտների և ֆիզպատրաստության մարզիչների հետ։
Հիմա մենք այնտեղ ենք, որտեղ ուզում էինք լինել։ Ափսոս, որ դուրս մնացինք Գավաթից, բայց Լա Լիգայում մեզ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ՉԼ-ում նվազագույնով ենք զիջում։
Ոգևորված ենք, որ 4 խաղ է գոլ բաց չենք թողնում։ Դա կոչվում է վստահություն»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































