«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ՉԼ 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղը վնասվածքի պատճառով։
Գերմանացի ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի վերին հատվածի մկանի վնասվածք ունի։ Նրա մասնակցությունը ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղին պրակտիկորեն բացառված է։ Այս մասին հաղորդում է լրագրող Միգել Դիասը։
Cope-ի լրագրողը նաև հայտնում է, որ մադրիդցիների կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը։
























































