«Մայնցի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բունդեսլիգայի 25-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղը հետաձգվել է։
Պատճառը տանտերերի կազմում կորոնավիրուսի բռնկումն է։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակվել է «Մայնցի» 19 խաղացող։
Հանդիպումը պետք է կայանար մարտի 6-ին, բայց տեղափոխվել է մարտի 16-ին։
























































