«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Այս մասին հայտնում են բրիտանական Daily Mail-ը։
Տրանսֆերը կարող է կայանալ հաջորդ ամառ։ Գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
Հիշեցնենք, որ հունվարին «Բարսան» պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» մեկ այլ խաղացողի հետ․ ակումբը ձմռանը ձեռք բերեց վինգեր Ադամա Տրաորեին:
























































