Սամի Խեդիրան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Գերմանացի հարձակվողը Ռոնալդուի հետ խաղացել է Մադրիդի «Ռեալում» և «Յուվենտուսում»:
«Ես հանդիպեցի երկու տարբեր Կրիշտիանուի: Առաջինը՝ «Ռեալում»․ նա մի փոքր ավելի երիտասարդ էր, ավելի էմոցիոնալ և եսասեր: Ոչ վատ իմաստով: Նա շատ ու շատ գոլեր խփեց և անհավանական էր, բայց իրականում այդքան էլ չէր ազդում թիմի վրա:
Կրիշտիանուի հետ իմ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Թուրինում։ Նա եկավ թիմ, ուներ նույն եսասիրությունը, ուզում էր գոլ խփել, բայց ավելի շատ առաջատար դարձավ։ Բնական առաջնորդ․․․
Ինձ սխալ մի հասկացեք. Մադրիդի «Ռեալում» Ռոնալդուն միշտ եղել է թիմի մի մասը, բայց «Յուվենտուսում» նա հասունացել էր: Նա միշտ կենտրոնանում էր խաղի վրա, բայց երբ երեխաներ ունենցավ, ավելի հանգիստ դարձավ»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը ESPN-ին տված հարցազրույցում։
























































