«Լոս-Անջելես Կլիպերսը» 132-111 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Լոս-Անջելես Լեյքերսի» նկատմամբ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում:
«Կլիպերսի» կազմում Ռեջի Ջոնսոնը վաստակել է 36 միավոր և կատարել է 9 փոխանցում: «Լեյքերսի» կազմում 26 միավոր է վաստակել Լեբրոն Ջեյմսը:
«Կլիպերսի» համար սա 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: «Լեյքերսն» էլ 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: