Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին հերթական անգամ բարձրացրել է ֆուտբոլի Սուպերլիգայի նախագծի վերսկսման հարցը, որում կխաղան Եվրոպայի լավագույն 12 ակումբները։
«Սուպերլիգան չի տապալվել… Իմ կարծիքով, եվրոպական ֆուտբոլը բարեփոխումների խիստ կարիք ունի: ՈւԵՖԱ-ն գիտեր, որ ես՝ որպես «Յուվենտուսի» նախագահ, մեկ այլ նախագծի վրա եմ աշխատում։
Սուպերլիգան 12 թիմերի հավաքական ջանք է, ոչ թե մեկ հոգու: 12 ակումբներ ստորագրել են 120 էջանոց պայմանագիր, և այն դեռևս պարտադիր է այդ ակումբներից 11-ի համար։
Փոխզիջումն այլևս ընտրություն չէ: Մեզ ավելի խորը բարեփոխումներ են պետք»,- Անյելիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։
























































