ՌՊԼ-ի ակումբները քննարկում են Ռուսաստանի առաջնության 28-րդ, 29-րդ և 30-րդ տուրերը մարտ և ապրիլ տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Նախօրեին տեղի է ունեցել ՌՊԼ ակումբների ընդհանուր ժողովը, որի ժամանակ թիմերի ներկայացուցիչները քննարկել են 2021/22 մրցաշրջանի ավարտի օրացույցը։
Ըստ աղբյուրի՝ ՌՊԼ-ն մտադիր է մրցաշրջանն ավարտել մեկ ամիս շուտ՝ ապրիլի վերջին, որպեսզի նվազագույնի հասցնի լեգեոներների հնարավոր հեռանալու ռիսկերը։
Այժմ լիգան և ակումբները մտածում են, թե երբ է հնարավոր տեղափոխել առաջնության վերջին երեք տուրերը, որոնք նախատեսված են մայիսին։ Ընթացիկ օրացույցով 28-րդ տուրի հանդիպումները պետք է անցկացվեն մայիսի 5-6-ին, 29-ին` մայիսի 12-13-ին, իսկ 30-ին` մայիսի 20-21-ին: