«Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը եվրոպական երեք թոփ-ակումբնեի հետաքրքրությունների կենտրոնում է։ Հաղորդվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Բարսելոնան»:
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը դժվար թե տեղի ունենա 2022 թվականին։ «Բայերը» չի պատրաստվում բաց թողնել իր հարձակվողին.
Վիրցը Լևերկուզենի «Բայերին» միացել է 2020 թվականին՝ տեղափոխվելով Քյոլնից 200 000 եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Անցյալ տարի Վիրցն իր նորամուտը նշեց Գերմանիայի ազգային հավաքականում:
























































