«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն սկսել է թեթև վազքով մարզումները: Այս մասին հայտնում է Bild-ը:
Սպասվում է, որ ապաքինվելու համար ֆրանսիացուն կպահանջվի 10-14 օր։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիոնը»։ Ֆրանսիացիները ցանկանում են խաղացողին ձեռք բերել ամռանը, երբ նա դառնա ազատ գործակալ։
























































