«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան նպատակադրվել է ազատվել իրենից.
«Ես այն մարզիչը չէի, որին Լապորտան հավանում էր: Հենց սկզբից այդպիսի զգացողություն ունեի: Բավարար աջակցություն չէի ստանում: Ինձ համար գումարն առաջնային գործոնը չէր: Ես ցանկանում էի լավ մարզիչ լինել «Բարսելոնայի» համար, անել ամեն բան, ինչն իմ ուժերի սահմանում է, բայց հետո ես հասկացա, որ Լապորտան ցանկանում է ազատվել ինձնից, քանի որ ես նրա կողմից չէի նշանակվել:
Լապորտան ինձ հազար անգամ ասաց, որ Չավիին չի նշանակի գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ նա բավարար փորձ չունի, բայց նրան վահան էր անհրաժեշտ՝ թաքնվելու համար»,- ասել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
























































