Իսպանիայի ազգային արդարադատությունը չեղյալ է հայտարարել 2015 թվականին Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ 571 հազար եվրոյի չափով տուգանքը՝ ենթադրյալ հարկերից խուսափելու համար:
Այդ մասին հայտնում է AS-ը։
Պորտուգալացուն մեղադրել են այն աշխատավարձի հիման վրա, որը նա ստացել է 2010-2012 թվականներին, երբ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։
Ավելի վաղ իսպանական հարկային մարմինները բողոք էին ներկայացրել Մոուրինյուի դեմ՝ մեղադրելով մարզչին եկամուտների նվազող տվյալներ ներկայացնելու մեջ։
























































