«Դենվերի Նագեթսի» աստղային կենտրոնական Նիկոլա Յոկիչը մտադիր է երկարաձգել գործող պայմանագիրը ներկայիս թիմի հետ։
Ըստ Յոկիչի գործակալ Միսկո Ռազնաթովիչի, բասկետբոլիստը նոր առավելագույն պայմանագիր կկնքի 2021/22 մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո, հայտնում է Basket News-ը:
Այսպիսով, կենտրոնը կկարողանա 258 մլն դոլար վաստակել հինգ տարվա ընթացքում՝ սկսած 2023-24 մրցաշրջանից։ Այս գումարը ռեկորդային կլինի NBA-ի պատմության մեջ։
Յոկիչը լիգայի MVP մրցանակի ներկայիս տիրակալն է: Այս մրցաշրջանում նա միջինը մեկ խաղում վաստակում է 25,5 միավոր, տիրում 13,8 անդրադարձի և կատարում 8 արդյունավետ փոխանցում։