Մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի, «Дом-2» հեռուստաշոուի մասնակից Ելենա Բերկովան, ով հունվարին Epic Fighting Championship մրցաշարի MMA մենամարտում առաջին ռաունդում հաղթել է բլոգեր Չիկի-Պիկիին, մարտահրավեր է նետել հայտնի երգչուհի Օլգա Բուզովային։
«Ես արդեն ոչնչացրել եմ Chiki-Piki-ն և չեմ պատրաստվում դրանով կանգ առնել:
Բուզովա, հաջորդը դու ես․․․
Պատրա՞ստ ես իմ դեմ դուրս գալ, թե՞ միայն լաց լինել ու առավոտյան կոնյակ խմել գիտես։ Ես քեզ կփոշիացնեմ։ Պատրա՞ստ ես պատասխանել իմ մարտահրավերին»,- գրել է Բերկովան սոցցանցերում։