«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը «Դալասից» կրած պարտությունից հետո (104:109) ասել է, որ դեռ վստահ է իր և իր թիմի վրա։
«Մեզ դեռ հանդիպումներ են սպասվում: Մինչև ինձ չտրորեք, գլուխս չկտրեք և հողի մեջ չթաղեք, ես շանս կունենամ
Ես վստահ եմ. Պետք է դուրս գանք խաղահրապարակ և հաղթենք ու ավելի լավ խաղանք: Բայց քանի դեռ հանդիպումները չեն ավարտվել, մենք հնարավորություն ունենք», փոխնացում է Լեբրոնի խոսքերը ESPN.com-ը :
«Լեյքերսը» պարտվել է երեք խաղում անընդմեջ և շարունակում է մնալ Արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականում: