«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը որոշել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է De Telegraaf հրատարակությունը։
Ֆուտբոլիստի տրանսֆերը կկայանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
«Բավարիան» 19-ամյա հոլանդացու համար պետք է վճարի առնվազն 35 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն Գրավենբերխը նախընտրում է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։
Գրավենբերխն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։