Ազատ ոճային ըմբիշ, 65 քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որը միջազգային մրցաշարերի մեծ փորձ ու նաև մեդալներ ունի, ասում է՝ ինչպես միշտ ԵԱ-ին մեկնելու է մեդալի հետևից.
«Լավ եմ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, վնասվածքներն արդեն անցյալում են, ու ինչպես միշտ մասնակցում եմ ոչ միայն մասնակցության, այլև՝ հաղթանակի համար: Գնում եմ հաղթելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է փորձառու ըմբիշը:
Եվրոպայի առաջնությունն, ինչպես հայտնի է, կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-16-ը: Ազատ ոճայինների հավաքականը մրցավայր կմեկնի 10 ըմբիշով:
«Դեռ չեմ մտածում հաջորդ մրցումների մասին: Այս պահին միայն Եվրոպայի առաջնության հետ են կապված բոլոր մտքերս»,- խոստովանում է Ֆրանգուլյանը:
Հիշեցնենք՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ավելի վաղ նշել էր, որ օլիմպիական քաշերում 2-3 ուղեգիր նվաճելն իրատեսական է: