«Շալկե 04»-ն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ ակումբը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը «Գազպրոմի» հետ։
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող գերմանական ակումբի տիտղոսային հովանավորն էր։ Այս որոշումն, ամենայն հավանականությամբ, կապված է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։
Der Vorstand des FC Schalke 04 hat mit Zustimmung des Aufsichtsrates beschlossen, die Partnerschaft zwischen dem #S04 und #GAZPROM vorzeitig zu beenden.
Weitere Infos folgen in Kürze. pic.twitter.com/0Xk3TLty0I
— FC Schalke 04 (@s04) February 28, 2022