Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում Լոնդոնի «Չելսին» այսօր՝ փետրվարի 27-ին, մրցել է «Լիվերպուլի» հետ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերին չի հաջողվել գրավել միմյանց դարպասները և հաղթողը վճռվել է հետխաղյա 11մ․ հարվածաշարում։
Խելահեղ ընթացք ունեցած հարվածաշարում երկու թիմերի բոլոր խաղացող ֆուտբոլիստները դիպուկ են գտնվել՝ 10-10, և գործի են անցել դարպասապահները։ Այստեղ արդեն վճռորոշ է եղել լոնդոնցիների դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վրիպումը՝ 11-10։

























































