ՊՍՎ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Voetbal Primeur հրատարակությունը։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսան» այլևս հետաքրքրված չէ հոլանդացի ֆուտբոլիստի հետ համագործակցությամբ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
2015 թվականին Մեմֆիսը 34 միլիոն եվրոյի դիմաց ՊՍՎ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
























































