2023 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Ակրոն քաղաքում կբացվի NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսին նվիրված թանգարան։
Լեբրոն Ջեյմսի թանգարանը կդառնա Tangier ժամանցային համալիրի մի մասը, որն ամբողջությամբ կվերանորոգվի և կվերանվանվի House Three Thirty։
Թանգարանը կզբաղեցնի առաջին հարկի մեծ մասը, որտեղ կլինեն նաև ռեստորաններ, բարեր և մանրածախ առևտրի տարածք:
Թանգարանային ցուցանմուշները կպատմեն Լեբրոնի մանկության, NBA-ի կարիերայի և բասկետբոլից դուրս կյանքի մասին։