Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արձագանքել է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող պատերազմին։
«Դառն է գիտակցել, որ այս ամենը տեղի է ունենում մեր օրերում։ Մեր կյանքը փոխվում է։ Հուսով եմ՝ մոտ ապագայում ամեն ինչ ուշքի կգա։
Պապս եղել է Առաջին համաշխարհային պատերազմում։ Հայրիկս` երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Նրանք ինձ շատ բան են ասել։
Պատերազմը մղձավանջ է»,- ասել է իտալացին։
























































