«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին իր վրդովմունքն է հայտնել ֆուտբոլում VAR-ի կիրառման կապակցությամբ։
«Ցավոք սրտի, այս համակարգը կիրառվում է շատ հստակ իրավիճակներում, որոնք հետո աղավաղվում են։
Դուք չեք կարող հասկանալ, թե կոնկրետ իրավիճակում ով է որոշում կայացնում: Դա քեզ ստիպում է բացասաբար մտածել, և դա վատ է, ամենավատ բանը, որ կարող է պատահել ֆուտբոլի հետ:
Հուսով եմ, որ բրիտանացի երկրպագուները կոչնչացնեն VAR-ը, ինչպես դա արեցին Սուպերլիգայի հետ»,- մեջբերում է Գասպերինիին Sky Sport Italia-ն։
























































