«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել 55 միլիոն եվրո։
Նկունկուի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։