Մյունխենի «Բավարիան» դիտարկում է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյային ձեռք բերելու տարբերակը։
Football Insider-ը հայտնում է, որ կարմիրները երիտասարդ ալբանացուն տեսնում են որպես Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինող:
Լեհ հարձակվողն այս ամառ կարող է հեռանալ «Բավարիայից»:
Նշենք, որ Բրոյան այս մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Սաութհեմփթոնում»: ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: