Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Անդրեա Բելոտին առաջարկ է ստացել «Ատալանտայից»։
Ֆուտբոլիստն արդեն իրավունք ունի բանակցել ցանկացած ակումբի հետ, քանի որ պայմանագրի ավարտին մնացել է վեց ամիս։
Բելոտին ավելի վաղ տեղեկացրել էր «Տորինոյի» ղեկավարությանը, որ փոխելու է ակումբը։ Եվրոպայի 28-ամյա չեմպիոնը առաջխաղացման նպատակ ունի։
«Ատալանտան» կարող է վերսկսել բանակցություններն այս ամառ, քանի որ երկու հիմնական հարձակվողների՝ Սապատայի և Մուրիելի ապագան անորոշ է:
























































