Մյունխենի «Բավարիայում» Կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է գերմանական գրանդի պաշտոնական կայքը, դրական պատասխան է ունեցել Թոմաս Մյուլլերի թեստի պատասխանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆուտբոլիստն ինքնամեկուսացված է, սակայն իրեն լավ է զգում։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։