Բուոնդեսլիգայի 23-րդ տուրում տեղի ունեցավ «Բորուսիաների» դերբին։
Դորտմունդցիները վեց անպատասխան գնդակ ուղարկեցին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը։
«Մեղուների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիել Մալենը, Մարիուս Վոլֆը, Յուսուֆա Մուկոկոն և Էմրե Ջանը։
Մարկո Ռոզեի սաները վաստակեցին 49 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» 26 միավորով 13-րդ տեղում է։