Բունդեսլիգայի 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Գրոյտեր Ֆյուրտին»։
43-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բրանիմիր Հրգոտան։ 47-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ռոբերտ Լևանդովսկին։
61-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Գրիսբեքը, իսկ 82-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ ձևակերպեց։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը խփեց տանտերերի չորրորդ գոլը՝ դնելով հանդիպման «վերջակետը»։
«Բավարիան» վաստակեց 55 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գրոյտեր Ֆյուրտը» 13 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է։