«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը պատմել է իր ինքնազգացողության և վիրահատությունից հետո վերականգնման ընթացքի մասին․
«Ամեն ինչ հիանալի է։ Վերականգնումն ընթանում է ըստ նախատեսվածի, նկատվում է լավ դինամիկա»,- գրել է Նոյերը Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք՝ Նոյերը փետրվարի սկզբին ծնկի վիրահատության է ենթարկվել։ Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս մյունխենյան թիմի կազմում։