«Բարսելոնան» պատրաստ է տարեկան «մաքուր» 20 մլն եվրո վճարել հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Diario Sport-ի տեղեկացմամբ՝ կատալոնացիներն ուզում են 5 տարվա պայմանագիր կնքել Դորտմունդի ֆուտբոլիստի հետ։ Բացի աշխատավարձից, նրան կառաջարկեն նաև տարբեր վճարներ թիմային ու անհատական նվաճումների համար։
«Բարսելոնան» նաև պատրաստ է վերանայել Հոլանդի պայմանագրի պայմանները, երբ ֆինանսական դրությունը բարելավի։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը նախատեսում է մարտին հանդիպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։