Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Բորուսիան» մոտ է Կարիմ Ադեյեմիի տրանսֆերային գործարքն ավարտին հասցնելուն։
Խոսքը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տեղափոխության մասին է։
«Զալցբուրգի» հետ բանակցությունները շարունակվում են։ Ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցված է հինգ տարվա պայմանագիր։
Ավստրիայի Բունդեսլիգայում անցկացրած 18 խաղում 20-ամյա Ադեյեմին դարձել է 14 գոլի հեղինակ։ Նա նաև չորս գոլ ունի իր ակտիվում Չեմպիոնների լիգայում: