Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Մակոտո Հասեբեի հետ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 38-ամյա ճապոնացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ըստ համաձայնագրի՝ Հասեբեն ֆուտբոլիստի կարիերան կշարունակի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, որից հետո ֆրանկֆուրտյան ակումբում կսկսի մարզչական կարիերա։
Ճապոնացին 2014 թվականից է հանդես գալիս «Այնտրախտում»։ Մինչ օրս անցկացրած 256 խաղում Հասեբեն խփել է երկու գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։