Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում շոտլանդական «Ռեյնջերսից» կրած սենսացիոն պարտությունը (2-4).
«Մենք շատ անիմաստ և անտրամաբանական ֆուտբոլ ենք ցուցադրում, ինչը մեր ֆոնին մրցակցին ավելի ուժեղ է դարձնում: Մեր ֆուտբոլը չափազանց բարդացված է:
Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա երբեմն կհաղթենք, երբեմն էլ կպարտվենք, բայց գլոբալ հաջողության չենք հասնի»,- Հումելսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: