«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվար ամսվա լավագույն խաղացող։
Նախորդ ամիս 32-ամյա խաղացողը մասնակցել է Գերմանիայի առաջնության 3 խաղի՝ դառնալով 1 գոլի և 3 փոխանցման հեղինակ։
Նոմինացիայի հաղթողը որոշվել է երկու փուլով՝ խաղացողների անհատական ցուցանիշներով և երկրպագուների ու փորձագետների քվեարկությամբ։