Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների Լիգայում իր թիմի հեռանկարների մասին։
«Ես ֆուտբոլում ոչնչից չեմ վախենում։ Նույն կերպ չեմ մտահոգվում, որ կարող ենք դուրս մնալ հետագա պայքարից։ Այս կյանքում վախենալու շատ այլ իրավիճակներ կան»,- մարզչի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում երեկ կայացած հանդիպումը «Բավարիան» 1-1 հաշվով ոչ-ոքի ավարտեց ավստրիական «Զալցբուրգի» հետ։