Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանում է, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք: Այս մասին հայտնում է ՀԲՊՄՖ Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հավաքի վերջում հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Suzuky-ի կազմակերպած բռնցքամարտի մեծ երեկոյին, որի ընթացքում մենամարտեր կանցկացնեն Լեհաստանի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63,5 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշային Տիգրան Մելքոնյանն ու Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Վահե Հաբեթյանն ու 86 կգ քաշային Մելքոն Մելքոնյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես կգան մարզիչ Գարիկ Բաղդասարյանի և Արթուր Ռեսթևանյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը ղեկավարում են ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանն ու փոխնախագահ Արթուր Կրիկյանը: