«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իր կարծիքով, թե արդյոք Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը կկարողանա՞ն ապագայում գերիշխել ֆուտբոլում, ինչպես Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, փոխանցում է Marca-ն:
«Նրանք տաղանդ ունեն, դա միանշանակ է, բայց ով գիտի, միգուցե 2-3 տարի հետո նոր երիտասարդ հարձակվողներ կլինեն, ովքեր կհասնեն նրանց:
Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ նրանք գերիշխելու են համաշխարհային ֆուտբոլում, ինչպես Մեսսին և Ռոնալդուն վերջին 12 տարիներին։ Նրանք նվաճեցին բոլոր հնարավոր տիտղոսները և կերտեցին պատմություն:
Կարծում եմ, որ առաջիկա 10-ը տարում մի քանի խաղացողներ անմիջապես կհավակնեն լավագույնի կոչմանը։
Մբապեն լավ է խաղում երկու ոտքերով. Նա ինձ հիշեցնում է Թիերի Անրիին, ես կասկած չունեմ, որ Կիլիանը ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մեջ։
Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա նա երբեմն կարող է դանդաղ թվալ, բայց իրականում նա արագ է, պայթյունավտանգ: Նա նույնպես կարող է դառնալ լավագույններից մեկը»,- ասել է Լևանդովսկին: