Մյունխենի «Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի և հարձակվող Թոմաս Մյուլերի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, մյունխենյան թիմը երկու ֆուտբոլիստի հետ պայմանագրերը կերկարաձգի մոտ ժամանակներս:
Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Բունդեսլիգայում դարպասապահը 458 հանդիպման է մասնակցել, որոնցում 376 գոլ է բաց թողել և 211 անգամ դարպասն անառիկ է պահել: Նոյերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
Մյուլերը 2007 թվականից է հանդես գալիս «Բավարիայի» հիմնական թիմի կազմում: