Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ունիոնի» դարպասը։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը, ապա 7 րոպե անց կրկնապատկեց այն։ Դորտմունդցիների վերջին գոլը խփեց Գերեյրոն 71-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բորուսիան» 46 միավորով 2-րդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Ունիոնը» 34 միավորով՝ 6-րդը։