Մյունխենի «Բավարիան» այսօր՝ փետրվարի 12-ին, Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս մրցել է «Բոխումի» հետ։ Հանդիպումը կայացել է Բոխումի «Ռուրշտադիոնում» և ավարտվել է մյունխենցիների՝ 2-4 հաշվով պարտությամբ։
Արդեն 9-րդ րոպեին մյունխենցիները բացել են խաղի հաշիվը, աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին։ Արդեն 5 րոպե անց «Բոխումի» հարձակվող Քրիստոֆեր Անտվի-Աջեյը հավասարեցրել է հաշիվը։
Դրանից հետո տանտերերն առաջին կեսում ևս 3 գոլ են խփել։ Հատկանշական է, որ «Բոխումի» ֆուտբոլիստները 3 գոլ են խփել 6 րոպեում։ 38-րդ րոպեին Յուրգեն Լոկադիան անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, 40-րդ րոպեին Քրիստիան Գամբոն ևս մեկ գոլ է խփել, իսկ 4 րոպե անց խփած գնդակով աչքի է ընկել Հոլմանը։
75-րդ րոպեին Լևանդովսկին դուբլ է ձևակերպել, բայց ավելին անել մյունխենցիներին չի հաջողվել։
«Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Յուլիան Նագելսմանի թիմի ակտիվում 52 միավոր կա 22 խաղից հետո։ «Բոխումը» 28 միավորով 11-րդ տեղում է։